Ատլանտայում մորը մեղադրում են իր 2 փոքրիկ տղաների սպանության մեջ։ Նա գիտակցաբար եւ դիտավորյալ երեխաներին թողել է միացրած ջեռոցի մեջ, հայտնում է Americaru–ն։

Լամորա Ուիլյամսը մեկ եւ երկու տարեկան իր տղաներին դրել է ջեռոցի մեջ եւ միացրել այն։ Ոստիկանությունը պնդում է, որ երեխաների մոտ այրվածքներ են եղել։ Կնոջ մյուս տղային անվնաս գտել են տանը։

Երեխաների հայրը՝ Ջամիլ Փենը, ոստիկանություն էր դիմել կնոջ զանգից անմիջապես հետո, երբ վերջինս ասել էր, որ երեխաները մահացել են։

Լամորա Ուիլյամսի հարազատները պատմել են, որ կինն ամբողջ կյանքում հոգեկան շեղումներ է ունեցել։ Հնարավոր է, նա տառապում էր հետծննդաբերական դեպրեսիայից։