Հայաստանը FAO–ի (ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) հետ բանակցություններ է վարում խաղողագործության ոլորտում աջակցության մասին։ Այս մասին հոկտեմբերի 18-ին՝  FAO–ի գլխավոր տնօրենի օգնական Վլադիմիր Ռահմանինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Կազմակերպությունը օգնել է Հայաստանում խաղողի տեսակների կոլեկցիոն այգի ստեղծել։

«Աշխատանքը դեռ ընթացքի մեջ է։ Մենք հույս ունենք, որ ստիպված չենք լինելու նորից տնկել Արարատյան դաշտի բոլոր խաղողի այգիները։ Բայց անկանխատեսելի վարակների դեպքում ուզում ենք պատրաստ լինել»,– ասել է նախարարը։