2017 թվականին Հայաստանում ՀՆԱ–ի մեջ արտահանման բաժինը կարող է հասնել 37-38 տոկոսի։ Այս մասին հոկտեմբերի 18-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Ընդհանուր առմամբ հունվար–օգոստոս ժամանակահատվածում Հայաստանից արտահանումն աճել է 21.7 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 383 մլն դոլար։

Ընդ որում, դեպի ԵՏՄ երկրներ արտահանումն աճել է 34.2 տոկոսով, ԱՊՀ՝ 33 տոկոսով, ԵՄ՝ 32.6 տոկոսով, այլ երկրներ՝ 11 տոկոսով։

«Այդպիսի տեմպերով մենք մի քանի տարի անց կարող ենք հասնել նախագահ Սերժ Սարգսյանի դրած նպատակին՝ ՀՆԱ–ում արտահանման բաժինը հասցնել մինչեւ 40-45 տոկոսի»,– ասել է Կարայանը։