Իտալական ուղղաթիռների Elitaliana ընկերությունը հետաքրքված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում: Այդ մասին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը հայտնել է  ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Գիուլիվին, ում գլխավորած պատվիրակությւոնը Երեւանում է:

ՔԱԳՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում իտալացի գործընկերները ներկայացրել են Elitaliana ընկերության ծավալած գործունեությունը, ընկերության կողմից իրականացվող ծառայությունները:

Սերգեյ Ավետիսյանը, ողջունել է գործընկերներին եւ վերջիններիս հետաքրքվածությունը, նշել է իրականացվող քայլերը՝ միտված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը եւ շեշտել՝ Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու առկա անհրաժեշտությունը:

ՔԱԳՎ պետն առաջարկել է նաեւ իր պատրաստակամությունը՝ աջակցելու հետագա աշխատանքների կատարմանը: