Իրաքի հյուսիսում քրդական փեշմարգայի ուժերը վերադարձել են իրենց դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչեւ 2014 թվականի հունիսը։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Իրաքի ԶՈւ հրամանատարությանը։

Հայտարարության համաձայն՝ Իրաքի կառավարության ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել Նինվեի նահանգի այն տարածքներում, որոնք գտնվում էին քրդերի ենթակայության ներքո, այդ թվում՝ Մոսուլ քաղաքն ու ՀԷԿ–ը։ Քրդական կողմը դեռեւս չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Փեշմարգան այս տարածքը զբաղեցրել էր անցյալ 3 տարիների ընթացքում՝ ԻՊ–ի դեմ պայքարելիս։ ԱՄՆ աջակցությամբ փեշմարգան փախուստի էր մատնել ԻՊ գրոհայիններին եւ զբաղեցրել հավելյալ տարածքներ պաշտոնական քրդական ինքնավար կազմավորումից դուրս։

Հոկտեմբերի 16-ից Իրաքի կառավարական ուժերը իրենց վերահսկողությունն էին հաստատել Քիրքուքի վրա։