ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի, Իրանի եւ Իրաքի Քուրդիստանի հարցերը։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խոսակցության ընթացքում քննարկվել են ռուս–իսրայելական համագործակցության արդիական հարցերը Սոչիում օգոստոսի 23-ին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ենթատեքստում։

Զրուցակիցները նաեւ քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորման, Իրանի միջուկային ծրագրի եւ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի արդյունքները։