Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները դժվար թե ազդեն նավթային շուկայի վրա։ Այս մասին NEWS.am–ի  հետ զրույցում ասել է Energy Aspects քոնսալթինգային ընկերության վերլուծաբան Միսվին Մահեշը։

Հյուսիսային Կորեան այդքան շատ նավթ չի գնում։ Այդ պատճառով ազդեցությունը կարող է այդքան անմիջական չլինել. մտահոգ ներդրողները կարող են սկսել գումար ներդնել ավելի կայուն ակտիվների մեջ՝ հումքային եւ արժութային։ «Բայց եթե չհաշվենք բացահայտ ռազմական հակամարտությունը, որի հավանականությունը, ըստ մեզ, նվազագույն է, մեծ վտանգ մենք չենք տեսնում»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է ՕՊԵԿ երկրներին, ապա նրանք շուկային ավելի ուշադիր են կհետեւեն նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագրի ավարտից հետո։ Այն գործում է մինչեւ 2018-ի մարտը եւ նախատեսում է արդյունահանել օրական 1.8 մլն բարել։

Կրճատումները երկարաձգելու հարցում ՕՊԵԿ–ը ուշադրություն կդարձնի նավթային պաշարներին։

Նշենք, որ Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ նավթի համաշխարհային պահուստային պաշարները  սեպտեմբերին կարող էին կրճատվել (Չինաստանը մեծացնում է ծավալները, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրները՝ կրաճտում)։

«Բացի այդ, այս անգամ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը ավելի զգույշ կխոսի իր որոշումների մասին։ Անցյալ անգամ հայտարարությունը շատ արագ եղավ, ինչն էլ թեժացրեց շուկայի սպասելիքները»,– պարզաբանեց Մահեշը։