Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Տրանսանատոլիական գազամուղի «Հարավային գազային միջանցքի» շինարարության համար 500 մլն չափով ներդրումներին:

ՎԶԵԲ միջոցները կուղղվեն գազամուղի շինարարության վերջնական փուլի ֆինանսավորմանը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

«Հարավային գազային միջանցքը» կանցնի Բաքվից մինչեւ Իտալիա՝  Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքներով: Այն բաղկացած է TAP եւ TANAP կառուցվող գազատարներից: Առաջին մատակարարումները դեպի Թուրքիա պետք է սկսվեն 2018 թվականին, ԵՄ `2019 թվականին: Նախնական փուլում նախատեսվում է տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ տեղափոխել: