Պոկեմոն Պիկաչուի հագուստով տղամարդը Սպիտակ տան տարածք ներթափանցելու փորձի ժամանակ կալանավորվել է:

Քենթուքիի բնակիչ Քուրթիս Քոմբս Սոմերսեթը Պիկաչուի հագուստով փորձել է անցնել ցանկապատի վրայով՝ տեսանյութ նկարահանելու համար, հաղորդում է AP-ն:

Նա նշել է, որ ցանկացել է հայտնի դառնալ եւ մտադիր է եղել տեսանյութը YouTube-ում տեղադրել: Ընդ որում, նա նշել է, որ իմացել է, որ իրեն կկալանավորեն, ինչի կապակցությամբ ուսումնասիրել է Սպիտակ տուն ներթափանցելու նախադեպերը:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: