Գթասրտության նկատառումներով մարդասպանության օրենքի մերժումից 20 տարի անց, Ավստրալիան  առաջին քայլն է ձեռնարկել ինքնակամ  էֆթանազիայի թույլտվության համար, փոխանցում է AP-ն։

Վիկտորիա նահանգի օրենսդրական վեհաժողովն ընդունել է էֆթանազիայի մասին օրենքի նախագիծը, որին կողմ է քվեարկել 47 եւ դեմ՝ 37 պատգամավոր։ Կամավոր էֆթանազիան օրինական կլինի Ավստրալիայի՝ բնակչության թվով երկրորդ նահանգում, եթե օրինագիծը հոկտեմբերի 31-ին ընդունվի խորհրդարանի վերին պալատում։

Ավստրալիայի քիչ բնակեցված հյուսիսային հատվածը 1995–ին դարձավ աշխարհում առաջին իրավասու կառույցը, որն օրինականացրեց բժիշկների օգնությամբ ինքնասպանությունը անբուժելի հիվանդների համար։ Սակայն ավստրալական խորհրդարանը  1997–ին մերժեց այդ օրենքը այն բանից հետո, երբ չորս հոգի այդ ճանապարհով կյանքից հեռանացավ։