Իրաքի Քուրդիստանի նավթամուղի կառավարման նախագծում «Ռոսնեֆթ» ընկերությունը կարող է1,8 միլիարդ դոլարի չափով ներդրումներ անել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Աղբյուրները ծանոթ են  գործարքի պայմաններին եւ հաղորդում են, որ «Ռոսնեֆթ»-ի ներդրումների գումարը կարող է հասնել մինչև 1,8 միլիարդ դոլարի, ընդգծում է գործակալությունը։

Հոկտեմբերի 20-ին «Ռոսնեֆթը» եւ Քուրդիստանի իրաքյան տարածաշրջանային կառավարությունը հայտարարել են ենթակառուցվածքային նախագծի՝ քրդական ինքնավար տարածաշրջանում նավթամուղի շահագործման  համատեղ իրականացման մասին։

 «Ռոսնեֆթ»-ի մասնաբաժինը այդ նախագծում կարող է կազմել 60 տոկոս։ Նախագծի մյուս մասնակիցը՝ 40 տոկոս մասնաբաժնով, կլինի նավթամուղի ներկայիս օպերատոր KAR Group ընկերությունը։