Չի բացառվում, որ Հայաստանը կկառուցի նոր ԱԷԿ՝ հզորության փոքր գործակիցներով։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

Ավելի վաղ Հայաստանը պատրաստվում էր կառուցել 1060 մեգավատ  հզորությամբ ԱԷԿ, սակայն հետագայում նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին այն  600 մեգավատ հզորությամբ էներգաբլոկով փոխարինելու հնարավորության մասին։ Այժմ չի բացառվում 50-ից 100 մեգավատ հզորությամբ կայան հավաքման (հզորությամբ դրանք համեմատելի են սառցահատների ռեակտորների հետ) գաղափարը։

«Մենք վերանայում ենք շինարարության ու սպասվելիք էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ու որոշում կկայացնենք»,- հայտարարել է նախարարը։