Աստղագիտական երեւույթներին հետեւելու ամենալավ ժամանակը կեսգիշերից մինչ առավոտ է։ Երկիր մոլորակի բնակիչներին աստղագետները հոկտեմբերի 21-ին աստղաթափ են խոստանում․ ժամում կարելի կլինի հաշվել Օրիոն համաստեղության մինչեւ 20 ասուպ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

Առաջիկա հանգստյան օրերը Օրիոն համաստեղության ասուպների հոսքը՝ Օրիոնիդան,  կհասնի իր գագաթնակետին։ Օրիոնիդայի ասուպների հոսքը կապված է Հալեյ գիսաստղի հետ։ Վերջին անգամ այն Երկիր մոլորակի կողքով անցել է 1986-ին, սակայն նրանից պոկված բեկորներն ամեն տարի հասնում են Երկրի մթնոլորտ՝ ձեւավորելով ասուպային հոսքեր։ Դրանք լինում են տարվա մեջ երկու անգամ՝ գարնանը՝ Մայիսյան ակվարիդներ եւ աշնանը՝ Օրիոնիդներ։