Բրյուսելը  չի սպասում  Ռուսաստանի հետ բանակցությունների համար արագ մանդատի։ Դրա մասին հոկտեմբերի 20-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է DW-ն։

Եվրահանձնաժողովի նախագահը Բրյուսելում  կայացած ԵՄ գագաթնաժողովի  շրջանակներում մեկնաբանել է, որ ԵՄ անդամ երկրները բավարար ցանկություն չունեն Մոսկվայի հետ քննարկելու «Հյուսիսային հոսք-2» նոր գազատարի շահագործման պայմանները։

«Ես չեմ կարծում, որ մենք այդ հարցով միաբան կլինենք առաջիկա ամիսներին»,-հայտարարել է Յունկերը։

Ընդ որում, Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է. որ շատ երկրներ են հանդես գալիս  Ռուսաստանի՝ էներգետիկայի ոլորտում  «ահաբեկելու մարտավարության»  հարցով  ԵՄ մակարդակով  միջամտելու  օգտին։