Հայաստանի հիդրոէներգետիկայի ոլորտ կարող է մտնել ԱՄՆ-ից 2-րդ խոշոր մասնակիցը: Հոկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: 

Ամերիկայն ընկերությունը կմասնակցի 76 ՄՎտ հզորությամբ Շնողի ՀԷԿ-ի կառուցման նախագծին, հավելեց Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ օրերս համագործակցության վերաբերյալ համապատասխան հուշագիր կստորագրվի:

Կայանը կկառավարի «Դեբեդ Հիդրո» ընկերությունը, որը վերջերս շրջանակային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի Ներդրողների ակումբի հետ:

ՀԷԿ-ի առաջին նախագիծը պատրաստ էր դեռեւս 1966 թվականին եւ վերանավել է 1993 թվականին: Նախարարության վերջին գնահատմամբ՝ ՀԷԿ-ը կապահովի Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջի ավելի քան 5 տոկոսը:

Նշենք, որ 2015 թվականի օգոստոսին ամերիկյան Contour Global ընկերությունը հայտարարել էր Որոտանի ՀԷԿ-երի կասկադի ձեռքբերման գործարքի ավարտի մասին (որի հզորությունը կազմում է երկրի ամբողջ էներգահամակարգի մոտ 15 տոկոսը):