ՄԱԿ-ի համար կրթությունը իր գործունեության բաղկացուցիչ մասն է կազմում։ Այդ մասին հայտնում է Հայաստանում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասինը։ «ՄԱԿ-ը առաջին անգամ Հյասատանում 9 նոր ստանդարտներ է ներդրել տեխնիկական մասնագիտական կրթության ոլորտում, որը հնարավորություն է տալիս պատրաստել նոր սերնդի մասնագետներ։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օրակարգում ընդգրկված չեն նախնական, միջնակարգ եւ բարձրագույն կրթության ոլորտները, քանի որ դրանցով արդեն իսկ զբաղվում են մյուս կառույցներ, ինչպիսիք են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ այլն։  ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հիմնականում նպատակ ունի կոնկրետ մասնագետների պատրաստում, ինչպես, օրինակ, ֆերմերներ են։ Վերջերս ավարտվեց մի ծրագիր, որով 600 ֆերմերներ մասնակցեցին թրեյնինգների, որով ստացան նոր տեսակի մշակաբույսերի աճեցման պրակտիկ գիտելիքներ, ինչպես օրինակ՝ հնդկաձավարի, բրոկոլիի եւ շուկայում պահանջված այլ բույսեր, որոնք ֆերմերները չգիտեին ինչպես պետք է մշակել։ Վերջիվերջո, կրթությունը միայն ուսումնական ձեռնարկները չեն »,-նշում է նա։

Մարյասինի խոսքով, Ռուսաստանի ֆինանսավորմամբ ՄԱԿ-ն իրականացվում է գյուղական շրջաններում զբոսաշրջության զարգացման ծրագրեր։ Այսինքն, զբոսաշրջիկը կարողանա ոչ միայն գնա, համտեսի հայկական լավաշը, պանիրը, հիանա գեղեցիկ բնությամբ, բայցեւ հնարավորություն ունենա փորձել իրեն սպորտային տուրիզմում։ Սակայն, այս պարագայում պետք է պատրաստել գյուղական բնակչության շրջանում գիդեր եւ տուրիզմի ոլորտում մասնագետների՝ համագործակցելով տեղի ուսումնական հաստատությունների հետ։

Կրթության ոլորտում նա կարեւորեց նաեւ պետական աշխատողների վերապատրաստումն, ինչպես նաեւ  բիզնես ոլորտում սկսնակների համար իրականացվող մենթորական ծրագրերը, որոնք նպատակ ունեն օգնել սկսնակ բիզնեսմեններին տեսական եւ գործնական գիտելիքներ ձեռք բերել բիզնեսի սկսման եւ զարգացման համար։