Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների հոսքի վրա աղետալի ազդեցություն է ունեցել այդ երկրում ԱՄՆ դոլարի կայունացումը։

ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու դիրքերի թուլացումը շատ ռուսաստանցի տնտեսագետներ բացատրում են նավթի համաշխարհային գների անկմամբ։ Եթե առաջնորդվենք դրանով, ապա մեր երկրի տնտեսության համար նավթի համաշխարհային գների գործոնը պակաս կարեւորություն չի ստանում։

Նավթարդյունաբերող երկրների շահերի տեսակետից հոռետեսական կանխատեսումները նավթի գների վերաբերյալ ընթացիկ տարում չեն արդարացել։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա սկզբին նավթի համաշխարհային գները սերտորեն մոտեցան բարելի դիմաց 30 դոլարին։

Շատերին այն ժամանակ թվում էր, որ դա նավթի գների անկման սահմանը չէ։ Ժամանակին արտասահմանյան բանկերից մեկը կանխատեսել էր, որ գները կարող են նվազել մինչեւ բարելի դիմաց 10 դոլար։ Բայց ընթացիկ տարում Brent տեսակի նավթի միջին ամսական գները, բացառությամբ հունիսի, գերազանցել էին բարելի դիմաց 50 դոլարի շեմը (տես գրաֆիկը)։

Գրաֆիկի ձախ առանցքում նավթի գների սանդղակն է, իսկ աջում՝ 1 դոլարի դիմաց ռուբլու արժեքը։ Այստեղ նախանշան գործոն է նավթի համաշխարհային գները, իսկ այս դեպքում՝ Brent–ի գները։ 2016 թվականի ու 2017–ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի  համար նախատեսված ճշգրտումների գործակիցը կազմել է -0.8 տոկոս, ինչը շատ սերտ հակադարձ ճշգրտում է։

Բայց եթե այդ ժամանակահատվածը բաժանենք 2 մասի, ապա պատկերն ընթացիկ տարում տրամագծորեն փոխվում է։ Սկզբում նշենք, որ համահարաբերակցական կապը անցյալ տարվա համար կազմել է մոտ -0.9։ Իսկ ահա ընթացիկ տարվա անցած ամիսների համար այն անսպասելիորեն կազմեց +0.3։

Պարադոքսն այն է, որ հնարավոր կապը՝ որքան էլ թույլ, բայց ուղիղ է։ Իհարկե, միջնաժամկետ ցուցանիշների համար ժամկետը փոքր է համահարաբերակցությունը հաշվելու համար։ Սակայն կարելի է եզրակացություն անել, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը արդեն այդքան խիստ չի կապված նավթի համաշխարհային գներից։ Օրինակ՝ հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսական արտադրանքի ֆիզիկական ծավալները տարեկան կտրվածքով կազմել է 3.8 տոկոս, այդ թվում՝ երրորդ եռամսյակում՝ 5.1 տոկոս։

Հնարավոր է արդյոք նավթի համաշխարհային գների հերթական անկումը։ Այստեղ պետք է առանձնացնենք գների ամենօրյա կոնյուկտուրային տատանումները երկարաժամկետ միտումներից։ Իսկ վերջին շրջանի միտումներն արտահայտվում են նավթի համաշխարհային գների աճի մեջ։ Ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին Brent–ի համաշխարհային գները տատանվում են բարելի դիմաց 50-60 դոլարի սահմաններում։ Եթե, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի։

Նավթի գների համար պակաս կարեւոր չէ նաեւ համաշխարհային արժույթի շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը։ Այստեղ կարծիքները տարբեր են։ Վերջերս ռուսական «Ռոսնեֆթ»–ի ղեկավարը նույնպես կարծիք էր հայտնել այդ հարցով։ Նրա խոսքով՝ ամերիկացիները դոլարի դեվալվացիայի միջոցով պաշտպանում է իր թերթաքարային արտադրողներին։ Սա, իհարկե, հետաքրքիր, բայց մի քիչ միանշանակ տարբերակ է։

ԱՄՆ–ն աշխարհում նավթի խոշորագույն սպառողն է, իսկ դրա հանքահանման ծավալներով վարկանիշի առաջին հորիզոնականներում է։ Այդ պատճառով ապրանքային եւ ֆինանսական բորսաներում խաղացողները հատկապես ուշադիր են հետեւում ԱՄՆ–ից եկող տեղեկություններին։ Ինչն էլ իր հերթին խնդիրներ է առաջացնում անգամ նավթի գների կարճաժամկետ կանխատեսումներում։

Ի դեպ, բուն Ռուսաստանում քիչ չեն նավթի գների իջեցված կանխատեսումները։ Օրինակ, այդ երկի ներկայիս դաշնային բյուջեն հիմնված է բարելի դիմաց 40 դոլար կանխատեսումների վրա։ Այս պահին եկող տարվա համար կանխատեսումների տարբերակներից մեկը բարելի դիմաց 40-43 դոլարն է։ Եթե դոլարի փոխարժեքը կախված լինի նավթի գներից, ապա այդ տարբերակի դեպքում կարելի է սպասել մեկ դոլարի դիմաց 70 ռուբլի շեմը։ Դա, իհարկե, բացասաբար կանդրադառնա Ռուսաստանից գումար փոխանցելիս ռուբլու փոխառության վրա։

Սմբատ Գրիգորյան