Հայաստանը Թուրքմենստանին եւ Իրանին առաջարկել է պարտքի կարգավորման եռակողմ սխեմա։ Այս մասին հոկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

Հայաստանն Իրանին առաջարկում է Թուրքմենստանին ոչ թե փողով վճարել, այլ Հայաստանին դրա փոխարեն գազ մատակարարել։ Իսկ Հայաստանը Թուրքմենստանի պարտքն իր վրա կվերցնի եւ ապրանքով կվճարի։ Ինչ ապրանքներով եւ ինչ գնով, եւ Իրանը որքան կգնահատի իր գազը, կորոշվի բանակցությունների միջոցով։ Այսինքն՝ վերջին հաշվով Հայաստանը ապրանքի դիմաց գազ կստանա։

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարի 1-ից Թուրքմենստանի ԱԳՆ–ն հայտարարել էր Իրանին պարտքի պատճառով սահմանափակ քանակությամբ գազ մատակարարելու մասին։