Google ընկերությունը անվտանգության մասնագետներին եւ հաքերներին առաջարկել է Android-ի համար բջջային հալվածները, որոնք ներկայացված են Google Play Store-ում,  կոտրելու եղանակով սխալներ եւ խոցելի կողմերն ի հայտ բերել, հաղորդում է Reuters-ը:

Յուրաքանչյուր գտնված, նաեւ հաջողությամբ ուղղված սխալի համար, ընկերությունը պարտավորվում է պարգեւավճար տալ՝ 1 000 դոլարից սկսած:

Այսպես է ընկերությունը արձագանքել սեփական կատալոգը «թվային վարակի աղբանոցի» վերածելու մեղադրանքերին:

Goggle-ում նշել են, որ իրենց մասնագետները չեն կարողացել ստանդարտ մեթոդներով լուծել խնդիրը:

Դրա համար նրանք դիմել են Play Security Reward Program խրախուսման համակարգի ներդրմանը: