Իտալիայի քաղաքացու կեղծ անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու մեջ մեղադրվող՝ Քուվեյթի քաղաքացի Մահդին դատապարտվեց 3 ամսվա ազատազրկման եւ տուգանվեց 250 հազար դրամով:

Ըստ մեղադրանքի՝ Մահդին այս տարվա մայիսի 27-ին իր լուսանկարով, սակայն մեկ այլ անձի կենսորոշիչ տվյալնելով լրացված Իտալիայի քաղաքացու կեղծ անձնագրով ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը եւ Վրաստանից Բագրատաշենի հսկիչ անձնագրային կետով մտել Հայաստան:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Մահդիին եւ դատապարտել 3 ամսվա ազատազրկման եւ տուգանել 250 հազար դրամով: Սակայն հաշվի առնելով, որ ամբաստանյալն ավելի քան 3 ամիս կալանքի տակ է գտնվում, նրան ազատ են արձակել արգելանքից դատական նիստերի դահլիճում: