Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիան չի ընդունում իշխանությունը վերցնելու Մադրիդ ծրագիրը:

Նրա խոսքով,  տարածաշրջանի անմիջական ղեկավարումն իրենց ձեռքը վերցնելու Իսպանիայի իշխանությունների ծրագիրը «վատագույն հարձակումն» է Կատալոնիայի ինստիտուտների վրա՝  Ֆրանկոյի բռնակալության ժամանակներից ի վեր:

Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում միջոցներ է ձեռնարկել կատալոնական ճգնաժամը լուծելու համար: Միջոցներից մեկը կլինի ինքնավարության գեներալիտետի ղեկավարների պաշտոնանկությունը և վեց ամսվա ընթացքում տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումը: