Անդրեյ Բաբիշի ղեկավարած ANO շարժումը հաղթանակ է տարել Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունններում։

Ձայների 99 տոկոսի հաշվարկից հետո ANO շարժումը ստացել է ձայների մոտ 30 տոկոսը եւ մոտ 78 պատգամավորական մանդատ։ Այսպիսով՝ վարչապետ դառնալու համար Անդրեյ Բաբիշին չի բավականացնում 23 ձայն, հայտնում է Cz News.info-ն։

5 տոկոսւ շեմն այս անգամ հաղթահարել են ռեկորդային քանակությամբ 9 կուսակցություն։

ANO շարժումը 6 տարի առաջ հիմնել էր միլիարդատեր Անդրեյ Բաբիշը։