Նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ հոկտեմբերի 21- ը:

ԿԸՀ-ի փոխանցմամբ, սահմանված ժամկետում կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1017 դիտորդներ:

Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275 ներկայացուցիչներ:

Նշենք, որ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու հանրապետության 69 համայնքներում, այդ թվում՝ Գորիսում, Արտաշատում, Կապանում, Քաջարանում, Ստեփանավանում, Չարենցավանում եւ այլն։