Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հույս ունի, որ Կատալոնիայում վաղաժամկետ ընտրությունները թույլ կտան շրջանի իրավիճակը հստակեցնել եւ կանգնել կառուցողական երկխոսության ճանապարհին: Հոկտեմբերի 22-ին այս մասին նա ասել է Journal du Dimanche-ի հետ զրույցում:

«Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է ամենակարճ ժամկետում Կատալոնիայում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին: Ես հույս ունեմ, որ դա թույլ կտա իրավիճակը հստակեցնել եւ կառուցողական երկխոսության ուղի գտնել»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

«Այս հարցում ինձ համար կարեւոր է այն, որ գոյություն ունի իրավական պետություն, որի սկզբունքները պետք է պահպանվեն, եւ որոնք պետք է եվրոպական շինարարության մեջ գլխավոր կողմնորոշիչը լինեն: Հենց Միության երկրներում սահմանադրական շրջանակից դուրս են գալիս, վտանգավոր փլուզման իրավիճակում հայտնվելու վտանգ կա»,- կարծում է Լե Դրիանը: