Աֆղանստանում պայթյունի հետեւանքով զոհվել են նախկին զորահրամանատարը եւ նրա թիկնապահը, եւս 8 մարդ վիրավորվել է, փոխանցում է AP-ն:

Պայթյունը տեղի է ունեցել Թահար նահանգում՝ ռեստորանում, որտեղ նախաճաշում էր նախկին զինվորական Նազուք Միրը: Ոստիկանությունը կարծում է, որ չարագործների թիրախում հենց նա է եղել: