Մալայզիայի հյուսիսարեւմտյան մասում արտասահմանցի 11 բանվոր է զոհվել շինհրապարակում փլուզման հետեւանքով, հայտնում է Reuters-ը: Կիրակի առավոտյան գտնվել է 7-րդ դիակը:

Փլուզումը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան այն տեղամասում, որտեղ երկու 49-հարկանի աշտարակներ են կառուցվում: Փլուզման պատճառը դեռեւս չի պարզվել: