Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի վերարտադրությունը, որում ֆրանսիացի նկարիչ Մարսել Դյուշանը մատիտով մորուք եւ բեղեր է նկարել, Փարիզում վաճառվել է աճուրդում: Այս մասին նշված է Sotheby's աճուրդի տան կայքում, փոխանցում է «Լենտան»:

Նկարը վաճառվել է 631,5 հազար եվրոյով: Նկարի էսթիմեյթը կազմել է 400-600 հազար եվրո:

Դյուշանը «բեղավոր Ջոկոնդային» ստեղծել է 1964 թվականին: Նկարը կոչվում է L.H.O.O.Q:

Աճուրդը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին: