Հայաստանի ԱԻՆ-ում, յսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 15:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամաս 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հյուրասենյակում այրվում է գրապահարան. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 16:35-ին:

Հյուրասենյակում այրվել է փայտե գրապահարանը՝ գրքերով՝ 2 քմ և մասամբ ջերմահարվել գորգը և փայտե մանրահատակը՝ 0.5 քմ: