Նյու Յորքն արգելել է փղերին զվարճալի շոուներում, այդ թվում՝ կրկեսներում եւ շքերթների ժամանակ  օգտագործել: Նահանգապետ Էնդրյու Կուոմոն փղերի պաշտպանության մասին օրենքը ստորագրել է հունիսին նահանգի օրենսդիր մարմնի կողմից այն ընդունելուց հետո, հայտնում է Independent-ը:

Կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստները պնդում են, որ շոուում օգտագործվող փղերի նկատմամբ կրկեսի մարզիչները դաժան վերաբերմունք են դրսեւորում:

2019 թվականին ուժի մեջ մտնող օրենքով խախտման դեպքում մինչեւ հազար դոլարի տուգանք է նախատեսվում: