Բրիտանական Նանիտոն քաղաքի Յորքշիր հանգստի այգու բոուլինգ ակումբում կարճափող հրացանով զինված տղամարդը պատանդներ է վերցել, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

Ոստիկանությունից առայժմ միջադեպը չեն մեկնաբանում՝ միայն հաստատելով, որ մեկնել են կանչով: Նաեւ մարդկանց կոչ են արել հեռու մնալ դեպքի վայրից:

Հաղորդվում է, որ դեպքի վայրում է ավելի քան 30 ոստիկան: Դրանից բացի, այս այգու կինոթատրոնի հաճախորդների մեծ մասը չեն կարողանում այնտեղից դուրս գալ: