Սողանքի հետեւանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարավերականգնման աշխատանքների ծավալի ճշգրտումից հետո գազամատակարարման վերականգնման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի: