Ուկրաինայի «Նաֆտոգազ» գիաարտադրական համալիրը իրեն պահելու համար տարեկան 1,8 մլրդ գրիվնա է ծախսում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ-նախարար Վլադիմիր Կիստիոնը, փոխանցում է «Экономическая правда»-ն: 

Պատասխանելով պարբերականի հարցին՝ արդյոք ինքն անհրաժեշտ համարո՞ւմ է «Նաֆտոգազի» լուծարումը, Կիստիոնը նշել է. «Այո: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ապամենաշնորհացում կատարել: ԳԱՀ-ը կարող է գազային շուկայի հատվածում որպես իրավաբանական անձ մնալ եւ մյուս ընկերությունների հետ հավասար պայմաններում աշխատել որպես գազային դիստրիբյուտոր»:

Ըստ որում՝ նա հստակեցրել է, որ խոսքը չի գնում «Նաֆտոգազի» եւ նրա մեջ մտնող բոլոր ընկերությունների լուծարման մասին: «Խոսքը միայն վերնաշենքերի լուծարման մասին է: Ի՞նչ է այն արտադրում: Գիտե՞ք, որքան փող է ծախսում իրեն պահելու համար: Տարեկան 1,8 մլն գրիվնա: Սա միայն մի վերնաշենքի վարչական ծախսերն են»,- նշել է նա:

Ըստ Կիստիոնի՝ լուծարման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է ավարտել անբանդլինգը՝ գործունեության անջատումը գազի փոխադրումից: Այնուհետեւ, նրա խոսքով, հարկավոր է առանձնացնել «Ուկրգազարդյունահանումը», իսկ ԳԱՀ-ը կարող է գոյություն ունենալ որպես թրեյդեր, սա իր իրավունքն է

«Նաֆտոգազի» ակտիվների առանձնացման գործընթացը կապված է Ստոկհոլմում դատական վեճի քննության հետ»,- ասել է նա:

Ուկրաինայի փոխվարչապետը նշել է, որ «Նաֆտոգազից» գազատրանսպորտային համակարգի առանձնացումը դատարանի որոշման ընդունման օրից առավելագույնը 3 ամսում կիրականացվի:

Հիշեցնենք, որ «Նաֆտոգազ» խումբը 9 ամսում Ուկրաինայի բյուջե է մուտք արել ավելի քան 91 մլրդ գրիվնա հարկ: 2017-ի առաջին կիսամյակում այն 23,3 մլրդ գրիվնայի զուտ եկամուտ է ունեցել: Սա 4 մլրդ գրիվնայով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երբ 5 տարում առաջին անգամ ստացել էր 26,5 մլրդ գրիվնայի զուտ եկամուտ: