Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա Գեւորգ Խ.-ն մահացել է:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Նշենք, որ Գեւորգը վթարի ենթարկված «ՈՒԱԶ»-ի վարորդն էր, նա ժամկետային զինծառայող է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  «ՈՒԱԶ»-ն առավոյան ժամը 08:29-ին Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ընկել է ձորը, ուղեւոր՝ 21-ամյա Տիգրան Ս.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր, իսկ ուղեւորինը՝ միջին ծանրության: