Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta–ն։ 

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,15 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 51,98 դոլարի։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների դեկտեմբերյան մատակարարումների գներն աճել են 0,16 տոկոսով եւ կազմել մեկ բարելի դիմաց մինչեւ 57,46 դոլար։