Մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ժամանակավորապես դադարեցված Դիլիջան քաղաքի գազամատակարարման վերականգման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին ժամը 13:00-ից:

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը խնդրում է բոլոր բաժանորդներին պահպանել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները: