Ըստ կառավարման որոշման Գեւորգյան ճեմարանի եւ Վազգենյան դպրանոց ընդունվողները չեն ծառայում բանակում: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ինչպես կարող է դա տեղի ունենալ, եթե նախարարն հայտարարում է, որ բանակում բոլորը պետք է ծառայեն:

«Ասում եք, որ պետք է բոլորը ծառայեն, չպետք է լինի տարբերթյուն: Դուք ասացիք, որ վեհափառի հետ բանակցում եք, բայց դա կառավարության որոշում է: Ասենք, եթե վեհափառն այդպես էլ չհրաժարվի, փոխելու՞ եք, հրաժարվելու՞ եք ձեր քաղաքականությունից, կարող էիք կառավարությունից նման որոշումով գայիք, բայց չեք եկել: Մնաւոմէ  ենթարդրել, որ փաստորեն ճեմարանն է  մնում դուռ փախուստի, չծառայելու համար»,-ասաց նա:

լենա Նազարյանը նշեց, որ այս պահին ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետում կան տասնյակ թափուր տեղեր, եկեղեցաբանության բաժին ընդամնեը 4 հոգի է ընդունվել, իսկ Գեւորգյան ճեմարան դիմողների թիվը մեծ է: Նրա խոսքով, մի կողմից եկեղեցին է անում ամեն ինչ, որ պեսզի ճեմարան ընդունվողները շատ լինեն, մյուս կողմից նախարարն ասում է՝ ամեն ինչ արվում է բանակն վաելի գրավիչ դարձնելու համար: