Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հոկտեմբերի 24-ին, ժամը 20.10-ին, Երեւանի Շիրազի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սարգիս Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սարգիս Ս.-ն հոկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ին, Երեւանի Էստոնական եւ Շինարարների փողոցների խաչմերուկում բացահայտ հափշտակել է 88-ամյա Վլադիմիր Վ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն: