Անկարան պատրաստակամ է օգնել Բաղդադին՝ վերսկսել Քիրքուքից Թուրքիա նավթամուղի աշխատանքները, որով Իրաքը դադարեցրել էր նավթի մատակարարումը 2014-ին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադիի հետ հանդիպման արդյունքում:

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել են, թե ինչ քաղաքական, ռազմական եւ տնտեսական քայլեր կարող են իրենք նախաձեռնել Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո, որը Անկարան ու Բաղդադը համարում են անօրինական:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին իրաքյան զորքերը հսկողության տակ են առել Քիրքուքը եւ նաեւ մի շարք շրջաններ, որոնք հսկվում էին քրդերի կողմից: