Ուկրաինայի «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն եկամուտների հայտարարագրում երեք անգամ վիճակախաղի շահում է նշել՝ 571 հազար գրիվնայի չափով, հայտնում է ՈՒՆԻԱՆ–ը։

«Պատգամավորը 3 շահում է հայտարարագրել։ «Ուկրաինական ազգային վիճակախաղով» 283 560, 153 485 եւ 134 000 գրիվնա»,– հայտնել է պարբերականը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի Հարկային օրենսգրքի համաձայն՝ պատգամավորը պետք է շահումի 18 տոկոսը մուծի Ուկրաինայի պետական բյուջե, իսկ 1.5 տոկոսը՝ Ուկրաինայի բանակին։