Հայկական ԱԷԿ–ի համար միջին ու թույլ ճառագայթման միջուկային թափոնների նոր գերեզմանոց կկառուցեն։ Այս մասին հոկտեմբերի 27-ին՝ նախագահին առընթեր Ատոմային էներգետիկայի խորհրդի նիստի ավարտին, լրագրողներին ասել է «Արմատոմ» ԱԷԿ շահագործման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ գերեզմանոցների համար արդեն կորպուսներ են կառուցվում, որոնք կծառայեն 300 տարի։ Աշխատանքներն ընթանում են ռուսական 270 մլն դոլար վարկով եւ 30 մլն դոլար դրամաշնորհով։