Հայկական ԱԷԿ–ի առաջին չգործող էներգաբլոկի ինչ–որ դետալներ կօգտագործվեն երկրորդի համար։ Այս մասին հոկտեմբերի 27-ին՝ նախագահին առընթեր Ատոմային էներգետիկայի խորհրդի նիստի ավարտին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ԱԷԿ շահագործման «Արմատոմ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

Առաջին բլոկի վերջնական կոնսերվացման ռազմավարության համաձայն, որը կանգնած է 1989 թվականից, «հանգստացող» ռեակտորի որոշ հանգույցներ կարող են օգտագործվել «հոգնած» երկրորդի համար։ Հիմա առաջին ռեակտորի վրա օգտագործվում են վառելիքի պահեստները, որտեղից դրանք հայտնվում են երկրորդում։ 1-ին բլոկի վերջնական ապամոնտաժման համար դեռեւս 2007 թվականին ընդունվել էր ռազմավարություն։ Աշխատանքը պետք է տեւի 40 տարի, դրա վրա կծախսվի մոտ 310 մլն դոլար։