Բորտնիկովի հիմնադրամը «Հայատոմ» ինստիտուտին հետազոտական դրամաշնորհ է տվել, սակայն այդպես էլ չի սկսել աշխատանքերը:Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը:

«Մենք սկսեցինք աշխատել, պատրաստվում էինք մինչեւ օգոստոս, բայց հետո ստիպված էինք դադարեցնել աշխատանքերը, որովհետեւ, ռուսական կողմից ոչ մի արձագանք չկար, ցավոք, որովհետեւ մենք միշտ պատրաստ ենք համատեղ աշխատել», - ասել է Պետրոսյանը:

«Հայատոմ»-ը ծրագրով (Ռուսասատանի գործընկեր հաստատության հետ համատեղ) պետք է ԱԷԿ գլխավոր շրջանատար խողովակատարի ջերմային ընդլայնումների մոնիթորինգի մեթոդները մշակեր:

Բորտնիկովի հիմնադրամը (ՌԴ գիտատեխնիկական ոլորտում փոքր տեսակի ձեռնարկությունների զարգացմանը օժանդակող հիմնադրամ) ընդհանուր Հայաստանի համար 6 ծրագիր է հաստատել, որոնցից 5-ն արդեն ֆինանսավորվում են: