Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքին խնդրել է հրաժարական տալ: Այս մասին հաղորդում է  Hurriyet-ը:

«Ես հեռանում եմ, ոչ թե նրա համար որ անհաջող եմ աշխատել, այլ որովհետեւ ինձ Էրդողանն է այդ մասին խնդրել: Ես Էրդողանի կարգադրությունն եմ կատարում եւ հեռանում եմ պաշտոնից», - ասել է Գյոքչեքը:

Հիշեցնենք, որ Գյոքչեքը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ է:

Ավելի վաղ հրաժարական էին տվել Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը եւ թուրքական մի քանի նահանգների նահանգապետեր: