Սիրիայի էկոնոմիկայի եւ արտաքին առեւետրի նախարար Մուհամմեդ Սամեր ալ Հալիլն ընդունել է Հայաստանից ժամանած պատվիրակությանը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորությամբ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, մասնավորապես երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալի աճը, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։

Ալ Հալիլը կոչ է արել զարգացնել Սիրիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Նա առաջարկել է հայկական ընկերություններին մասնակցել Սիրիայի վերականգնմանը ահաբեկչական խմբավորումների պարտությունից հետո։

Կարայանն իր կողմից հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել մասնակցել Սիրիայի վերականգնման գործընթացին, հատկապես, ենթակառուցվածքների ու էլեկտրահաղորդման  լարերի վերանորոգմանը։