«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է,  որ գործող գազատարների հետ  ներմիացման  աշխատանքներ կատարելու նպատակով  հոկտեմբերի  31-ին  ժամը 09:00-ից  մինչեւ ժամը 21:00-ն  դադարեցվելու  է  Աջափնյակ  վարչական շրջանի «Ֆիզիկայի ինստիտուտ» բնակելի  թաղամասի  գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է «Գազպրոմ Արմենիայի» տարածած հաղորդագրությունում: