Սաուդյան Արաբիան պլանավորում է միջուկային էներեգետիկ ծրագրի շրջանակում երկրի ներսում ուրան արդյունահանել։ Էր Ռիադը դա դիտարկում է որպես ատոմոային վառելիքի արտադրության ոլորտում ինքնաբավության քայլ, հաղորդում է Reuters-ը։

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ սեփական ուրանի հանքահանումը կարեւոր է նաեւ տնտեսական առումով։ Սակայն նա չի հայտնել, թե Սաուդյան Արաբիան պլանավորում է արդյոք հարստահարել ուրանը, ինչը կարող է հնարավորություն բացել նյութի ռազմական կիրառության համար։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան ուզում է ատոմային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով, որպեսզի դիվերսիֆիկացնի իր էներգամատակարարման ոլորտը  եւ մինչեւ 2018-ի ավարտը կկառուցի 2 միջուկային ռեակտորների շինարարությունը։

«Ինչ վերաբերում է ուրանի արտադրությանը, դա ծրագիր է, որը մեր առաջին քայլն է միջուկային վառելիքի արտադրության ոլորտում ինքնաբավության ճանապարհին»,- ասել է նա։