Հարկ վճարողների մոնիթորինգի մասին խոսակցությունները ֆիկցիա են: Հոկտեմբերի 31-ին այս մասին ասաց «Ծառուկան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում բենզինն իրացնում են 2 խոշոր ընկերություններ, եւ տարիներ շարունակ նրանց մոտ գները մեկին մեկին են փոխվում: «Իսկ բոլոր քննությունները գնդակը տշում են Մրցակցության պետական կոմիտեի եւ Պետեկամուտների կոմիտեի միջեւ»,- դժգոհեց նա:

Վերջինի մտահոգության հետ համաձայն է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Օլիգոպոլիաների հարցը բավականին հրատապ է: Այն պետք է քննարկել»,- նշեց նա: