Միայն Բրյուսելից ամուր իրավական երաշխիքների դեպքում է Ռուսաստանը պատրաստ դեպի Եվրոպայի մյուս երկրներ «Թուրքական հոսք» գազամուղի երկարացման աշխատանքներին: Այս մասին Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի անդամների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ հարավային եւ հարավարեւելյան Եվրոպայի երկրների աճող պահանջները կարելի է բավարարել ԵՄ տարածքում «Թուրքական հոսք»-ի երկրորդ ճյուղով:

«Մենք ԵՄ երկրների մի շարք կառվարությունների կողմից հետաքրքրվածություն ենք տեսնում այս ուղղությամբ: Դուք դրան պատրաստ եք, սակայն հաշվի առնելով «Հարավային հոսքի» անհաջող փորձը՝ միայն Բրյուսելից ամուր իրավական երաշխիքների դեպքում պատրաստ կլինենք ԵՄ տարածում  «Թուրքական հոսք» գազամուղի երկարացման աշխատանքներին»,-ասել է Լավրովը: