2018 թվականին հայկական ԱԷԿ-ի աշխատանքի երկարաձգման համար 134 մլն դոլար կհատկացվի: Այս մասին նշված է 2018 թվականի պետական բյուջեի նախագծում, որի քննարկումները հոկտեմբերի 31-ին շարունակվել են ԱԺ մշտական հանձնաժողովներում:

Կայանն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչեւ 40 տոկոսը: Վարկային ծրագրի շրջանակում կհատկացվի 57,6 մլրդ դրամ (120 մլն դոլար), ներառյալ կառավարության 2,4 մլրդ դրամի համաֆինանսավորումը, իսկ դրամաշնորհային ֆինանսավորումը կկազմի մոտ 6,8 մլրդ դրամ (14 մլն դոլար) կառավարության 402 մլն դրամի համաֆինանսավորմամբ:

270 մլն դոլարի վարկը եւ 30 մլն դոլարի դրամաշնորհը հատկացրել Ռուսաստանի կառավարությունը: Կայանի աշխատանքի ժամկետը կերկարացվի մինչեւ 2027 թվականը: Ներկայումս իշխանությունները քննարկում են ոչ միայն նոր կայան կառուցելու, այլեւ երկրորդ անգամ հնի աշխատանքի ժամկետը երկարացնելու հնարավորությունը: