2018 թվականին  Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման նոր գծի շինարարության համար նախատեսվում է 4 մլրդ 149 մլն դրամ  ծախսել:

Այս մասին նշվում է 2018 թվականի Հայաստանի պետբյուջեի նախագծում, որի մասին քննարկումներ են անցկացվում խորհրդարանի մշտական հանձնաժողովներում:

Այս 220 կիլովոլտ գիծը կմիացմի Հրազդանի ՋԷԿ-ն ու Որոտանի կասկադ ՀԷԿ-ը: Գծի երկարությունը մոտ 230 կմ կլինի: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով: